Ճամփորդություն դեպի Մատենադարան

Մենք այսօր գնացինք Մատենադարան։ Մատենադարանը գտնվում էր Մեսրոպ Մաշտոցի փողցում։ Այնտեղ կային շատ մագաղաթներ։ Մագաղաթը պատրաստում են հորթի կամ գառի կաշվից։ Առաջին հայրեն թարգմանված գիրքը Աստվածաուչն է։ Առաջին ամենամեծ գիրքը հայրեն բառարան է, որը ունի 28կգ քաշ։Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։ Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան։

Ինձ համար շատ հետաքրքիր էր <<Մշո Ճառնընտիր>> մագաղաթյա ձեռագրի Մատենադարան հասնելու պատմությունը։ Թե ինչպես երկու քույրեր իրենց կյանքը չեն խնայել, փրկել այն, և ինչպես <<Մշո Ճառընտրը>> Եգիպտոսից հասել է Հյաստան։ Տպավորված եմ նաև ոսկեկազմ գիրքով և որդան կարմիր ներկով։  Ինչպես նաև հիացած եմ արքաների թիկնոցներն ու գրքերը գունազարդելու հնարքով։ Շատ հետաքրքիր էր Հայաստանի դեղաբույսերի մասին լսել։ Ես կուզենայի ավելի մանրակրկիտ ուսումնոսիրել և ծանոթանալ Մանտենադարանում պահվող գանձերին

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы